malona
Գլխավոր / Ջրամատակարարում և ջրահեռացում
02 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ջրամատակարարում և ջրահեռացում

Malona LLC-ն նախագծում է շենքերի ներքին և արտաքին ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, ինչպես նաև բնակավայրերի ջրային ցանցերը՝ հաշվարկից մինչև գծագրերի ամբողջական փաթեթ։

02

ԻՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄԻնչ է ներառում նախագիծը

01Ներքին ջրամատակարարում

Սառը և տաք ջրամատակարարում, ծախսերի հաշվարկ, պոմպերի ընտրություն։

02Ներքին կոյուղի

Կենցաղային կոյուղի, խողովակաշարերի հետագծում և հաշվարկ։

03Անձրևատար կոյուղի

Ներքին ջրահեռացում տանիքներից և արտաքին անձրևատար ցանցեր։

04Արտաքին ցանցեր

Միացում քաղաքային ցանցերին, դիտահորեր, երկայնական պրոֆիլներ։

05Հակահրդեհային ջրամատակարարում

Ներքին և արտաքին հակահրդեհային ջրամատակարարման համակարգեր։

06Բնակավայրերի ջրային ցանցեր

Ջրատարներ, բաշխիչ ցանցեր, ջրամբարներ, ոռոգման համակարգեր։

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄԱշխատանքի փուլերը

  1. Ելակետային տվյալներ

    Ճարտարապետական նախագիծ, տեխնիկական պայմաններ, տեղագրական հանույթ։

  2. Հաշվարկ

    Ջրի ծախսեր, հիդրավլիկ հաշվարկ, սարքավորումների ընտրություն։

  3. Գծագրեր

    Հատակագծեր, աքսոնոմետրիկ սխեմաներ, պրոֆիլներ, բնութագրեր։

  4. Համաձայնեցում

    Համաձայնեցում ճարտարապետի և ինժեներների հետ։

  5. Հեղինակային հսկողություն

    Խորհրդատվություն շինարարության ընթացքում։

ՕԲՅԵԿՏՆԵՐԻնչ ենք նախագծում

Բազմաբնակարան բնակելի համալիրներԲազմաֆունկցիոնալ համալիրներԴպրոցներՄանկապարտեզներՀյուրանոցներՀիվանդանոցներԱռևտրային և սպորտային կենտրոններԱրդյունաբերական և պահեստային շենքերԳյուղերի ջրամատակարարումՈռոգման համակարգեր

ՀԱՐՑԵՐՀաճախ տրվող հարցեր

Ինչ է անհրաժեշտ նախագիծը սկսելու համար։

Ճարտարապետական նախագիծը, ջրմուղ-կոյուղու ցանցերին միանալու տեխնիկական պայմանները, իսկ արտաքին ցանցերի համար՝ տեղագրական հանույթը։

Նախագծում եք գյուղերի ջրային ցանցեր։

Այո։ Օրինակ՝ Չափնի և Սևաքար գյուղերի ջրամատակարարման համակարգերը և Աճանան գյուղի ոռոգման համակարգի վերակառուցումը։

Կարո՞ղ եք նախագծել նաև մյուս բաժինները։

Այո։ Malona-ն նախագծում է նաև կոնստրուկտորական բաժինը, էլեկտրասնուցում, ջեռուցում և օդափոխություն, ինքնաշխատ հրդեհաշիջում։

Քննարկենք ձեր նախագիծը

Malona-llc@list.ru

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

© Malona LLCmalona.am · Malona-llc@list.ru