Կոնստրուկտորական բաժին․ կրող կոնստրուկցիաներ
Malona LLC-ն նախագծում է բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի ու կառույցների կրող կոնստրուկցիաները՝ հիմքերից մինչև ծածկեր։ Հաշվարկներն իրականացնում ենք Հայաստանի բարձր սեյսմիկության պայմանները հաշվի առնելով։
ԻՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄԻնչ է ներառում նախագիծը
Շենքի տարածական մոդել, բեռների հավաքում, ստատիկ և դինամիկ հաշվարկ։
Սեյսմիկ ազդեցությունների հաշվարկ և կոնստրուկտիվ լուծումներ՝ ըստ ՀՀ նորմերի։
Հիմքերի ընտրություն և հաշվարկ՝ ինժեներաերկրաբանական հետազոտությունների հիման վրա։
Կարկասներ, սյուներ, պատեր, ծածկեր, սանդուղքներ, ամրանավորման գծագրեր և ամրանի բնութագրեր։
Մետաղական կարկասներ, ծածկեր, հանգույցներ և դրանց գծագրեր։
Բացատրագիր, հաշվարկներ և գծագրերի ամբողջական փաթեթ։
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄԱշխատանքի փուլերը
- Ելակետային տվյալներ
Ճարտարապետական նախագիծ, երկրաբանական հաշվետվություն, առաջադրանք։
- Հաշվարկ
Մոդել, բեռներ, սեյսմիկ հաշվարկ, տարրերի ընտրություն։
- Գծագրեր
Կոնստրուկտիվ գծագրեր, ամրանավորում, բնութագրեր։
- Համաձայնեցում
Համաձայնեցում ճարտարապետի և ինժեներների հետ։
- Հեղինակային հսկողություն
Խորհրդատվություն շինարարության ընթացքում։
ՕԲՅԵԿՏՆԵՐԻնչ ենք նախագծում
ՀԱՐՑԵՐՀաճախ տրվող հարցեր
Ինչ է անհրաժեշտ կոնստրուկտիվ նախագիծը սկսելու համար։
Ճարտարապետական նախագիծը (հատակագծեր, կտրվածքներ), հողամասի ինժեներաերկրաբանական հետազոտության հաշվետվությունը և նախագծման առաջադրանքը։
Հաշվի եք առնում սեյսմիկ ազդեցությունները։
Այո։ Հայաստանը բարձր սեյսմիկության գոտի է, և յուրաքանչյուր շենք հաշվարկվում է սեյսմիկ ազդեցությունների նկատմամբ՝ ըստ ՀՀ գործող նորմերի։
Կարո՞ղ եք նախագծել նաև ինժեներական համակարգերը։
Այո։ Malona-ն նախագծում է նաև ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրասնուցում, ջեռուցում և օդափոխություն, ինքնաշխատ հրդեհաշիջում։